Հնգօրյա փորձաշրջան կրթահամալիրի նոր դպրոցում

Սեպտեմբերի 1, ծիծաղկոտ հայացքներ, փուչիկներ, երգեր ու պարեր…մեծ ոգևորություն ու խնդություն:

img_5334

Նոր դպրոցում անցկացրած հինգ օրերի ընթացքում արդեն փորձնականորեն ծանոթացա կրթահամալիրի աշխատանքային գործունեությանը: Աշակերտները աշխատում էին իրենց անհատական  նոթբուք- նեթբուքներով, իրենց համակարգիչներում ունեիր ուսումնական տարվա ընթացքում անհրաժեշտ թվային դասագրքերը` Թվային դասագրքեր,Ընթերցարան 4-րդ դասարան և Հայոց լեզու 4: Աշակերտները անհատական բլոգներում տեղադրում էին իրենց աշխատանքները, լավագույն աշխատանքները տեղադրվում էին նաև դասարանի բլոգում:  4-րդ և 5-րդ դասարանի աշակերտները սեպտեմբերի 1-5 ներկայացրեցին իրենց հանձնարարված ուսումնական ամառ նախագիծը: Այդ հանձնարարությունը իր մեջ ներառում էր հետևյալ հարցադրումները.

,,Ուսումնական ամառ,, նախագիծ

  • Իմ կարդացած գրքերը, կազմել ցանկ
  • Ամռան ամենահետաքրքիր գիրքը
  • Ամենալավ գրքի ամենահետաքրքիր հերոսը /բնութագրել, նկարագրել, ներկայացնել հերոսի գործողությունների միջավայրը/
  • Գրքի գովազդ
  • Իմ ճամփորդությունները, կազմել քարտեզ/ստորև ներկայացված է աշակերտների աշխատանքներից/

map of Armenia& NKR1(1)

 

  • Ամենալավ ճամփորդությունը /պատմել, նկարել, ձայնագրություն, ֆիլմ, ֆոտոշար, այլ/:
  • Ի՞նչ  սովորեցի ճամփորդությունների ընթացքում:

Աշակերտները մեծ ոգևորությամբ պատմում էին իրենց կարդացած գրքերի, իրենց կատարած ճամփորդությունների մասին: Հիացած եմ տիկին Մարգարիտ Հարությունյանի աշխատելաոճով. nա հիանալի մանկավարժ է, ակնառու է նրա մեծ սերը իր աշակերտների նկատմամբ:

 

 

 

Թողնել մեկնաբանություն