Անտառը /հեքիաթ/

Կար չկար մի փոքրիկ անտառ կար: Այդ անտառում ծառեր չկային: Մի տնակ կար անտառում, որը կտուր չուներ: Մի անտառապահ կար, նա ոչ կացին ուներ, ոչ էլ բահ: Նա անտառը չէր ջրում, որովհետև ծառ չկար: Նա շատ ծույլ էր ու շատ անբան:

Անտառում ամենուր կենդանիներ կային: Մի աղվես կար, որը  չէր թռչում, որովհետև թռչուն չէր: Աղվեսը այդ խորամանկ չէր, որովհետև նա չար չէր:

616684899

Կար մի խոզուկ, որը շատ փոքրիկ էր: Խոզուկը այդ մեծ չէր, որովհետև նիհար էր ու շատ փնթի:

xoz

Կար մի բադիկ շատախոս, կռկռացող ու կաղոտ: Շատ էր սիրում նա ուտել ու ամբողջ օրը բամբասել:

images

Նաև մի կապիկ կար: Նա շատ աշխույժ էր ու շատ աղմկոտ: Նա ցատկում էր ամենուր, ծառ էր փնտրում ամեն տեղ: Գանգատվում էր բոլորին ու ասում, որ շատ է ուզում ցատկել բարձր ծառերի վրայով, պարել ճյուղերի վրա:

decorating-a-game-monkey

Աղվեսը, խոզուկն ու բադիկը որոշեցին օգնել իրենց ընկերոջը: Գնացին անտառապահի մոտ: Անտառապահը մերժեց նրանց: Նրանք որոշեցին դիմել անտառի գեղեցիկ փերուն:

-Գեղեցիկ փերի, օգնիր մեր անտառին, մեզ ծառեր ու թփեր նվիրիր:

Փերին ժպտաց նրանց ու ասաց.

— Ես ձեր ուզածը կտամ, եթե դուք խոստանաք, որ ինձ կզվարճացնեք:

14324

Նրանք խոստացան ու հեռացան: Հաջորդ օրը անտառը լիքն էր ծառերով ու ծաղիկներով: Կապիկը շատ ուրախացավ և սկսեց պարել ծառերի վրա:

crocodile-and-monkey-3

Շեկլիկ աղվեսը սկսեց երգել, կաղ բադիկը սկսեց թմբուկ զարկել, իսկ խոզուկը` ջութակ նվագել:Փերին նայում էր ու հիանում: Նա շատ գոհ էր,որ անտառը փրկված է, իսկ կենդանիները գոհ են և ուրախ:

Գունանուններ հատուկ անուններ

Կան աշխարհագրական հատուկ անուններ, որոնց հիմքում ընկած են գունանունները: Սեւ գույնը ընկած է Սախալին կղզու եւ Սեւ ծով անվանումների հիմքում / Սախալին նշանակում է սեւ ջրի հոսանք /: Կարմիր գունանունը ընկած է Չինաստանում հոսող Հոնգհա գետի անվանման հիմքում: Վիետնամերեն հոնգհա նշանակում է Կարմիր գետ: Միսսիսիպի գետի աջ վտակը կոչվում է Ռեդ Ռիվեր, նշանակում է Կարմիր գետ / անգլերեն /: Կոլորադոն գետ է ԱՄՆ-ում եւ Մեքսիկայում, իսպաներեն նշանակում է Կարմիր ներկված: Կարմիրը ուղղակի իմաստով հանդիպում է Կրասնովոդսկ, Կրասնոսելսկ, Կրասնոդար եւ այլ անվանումներում: Բրազիլիա պորտուգալերեն նշանակում է կարմիր փայտերի երկիր, այսպիսի անվանում են տվել պորտուգալացիները, քանի որ այդ տարածքից արտահանել են կարմիր փայտ: Կանաչ գունանունը հանդիպում է Գրենլանդիա անվանման մեջ: Կղզու անվանումը դանիերեն նշանակում է կանաչ երկիր: Կան բազմաթիվ այսպիս ի աշխարագրական անվանումներ, որոնք ունեն հետաքրքիր և յուրօրինակ նշանակություն:h4lK8af3IIt9HU4QyNY6OMeeJ8_tnգսսսսսսս

 

Իսկ դու գիտես ինչ է պալինդրոմը

Պալինդրոմ բառը հունական ծագում ունի, նշանակում է << հետ եմ վազում >> / նկատի ունեմ կարդալով հետ գնալը, ետեւից առաջ կարդալը /: Ծիծաղելի եւ անիմաստ է թվում: Այո: Բայց մի շտապիր եզրահանգումներ անել: Շարունակիր կարդալ: Պալինդրոմ հայերեն թարգմանվում է հետառաջություն: Հետաքրքրական է, որ դրանք նույն արտասանությունն ու իմաստն ունեն թե ‘աջից ձախ, թե’ ձախից աջ կարդալիս:

Եկե’ք միասին կարդանք` Մեծանամ, քաղաքեքաղաք ման ածեմ: Իշխա’ն, սաթե թաս նախշի:

Ася, молоко около мяса. Огонь- лоб больного.

Բուրատինոյի մասին հանրահայտ գրքում Աֆանասի Ֆետը կազմել է հետեւյալ պալինդրոմը` А Роза упала на лапу Азора. Բերենք պալինդրոմի օրինակներ նաեւ անգլերենով` a man, a plan,a  canal- Панама / Մարդ, նախագիծ, ջրանցք- Պանամա /: Able was I ere I saw Elba/ Հզոր էի ես, քանի դեռ չէի տեսել Էլբան /: Պալինդրոմներ ստեղծվել են տարբեր ժամանակներում, դրանք համարվել եւ այժմ էլ համարվում են մտքի ճկունության եւ խոսքի վարպետության արգասիք: Դրանք ստեղծողները համարվել են բացառիկ անհատներ: Իսկ գուցե դու էլ փորձես ստեղծել նոր պալինդրոմներ: Հաջողություն քեզ:

Եկեք բացահայտենք տիեզերքի սահմանները

yuhj  Գիտության տվյալներով տիեզերքը ընդգրկում է երկրամերձ, միջմոլորակային վիթխարի տարածություններ: Տիեզերքը տարբեր լեզուներում տարբեր անվանումներ ունի: Եվրոպական լեզուները ժառանգել են դրա հունարեն անվանումը космос, ֆրանս.` космос, անգլ.` космос, լատիներեն `Mundus, ռուսեեն` вселенная, հայերեն` տիեզերք եւ այլն:

Հունարենում космос նշանակում է << հարդարում, կարգավորում >>:  Ռուսերենում вселенная բառը ծագում է вселять` բնակեցնել բառից: Հայերենում այն ​​կապվում է անհուն, անեզր տարածություն իմաստի հետ: Այն կազմված է տի եւ եզր բաղադրիչներից : Տի մասնիկը հանդիպում է հին հայերենում / գրաբարում / եւ նշանակում է << մեծ >>: Օրինակ տիկին` մեծ` ազնվական կին, տիայր` մած` կարգով, դասով ավագ մարդ: Տիեզերք բառի եզերք բաղադրիչը գրաբարի եզր բառի հոգնակի ուղղական հոլովն է: Այսպես տիեզերք նշանակում է մեծ եզերք` մեծ սահմաններ, այսինքն `անսահման, անեզր:

Ես և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը

Ես Անի Ապրեսյանն եմ: Ավարտել եմ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական ​​մանկավարժական համալսարանի հայ բանասիրական ֆակուլտետը: Ավարտելով մագիստրոսական կրթությունս` ցանկացա առաջին հերթին դիմել << Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիր: Շատ եմ լսել կրթահամալիրում կրթության կազմակերպման այլ, առանձնահատուկ մեթոդների մասին: Ինձ հատկապես հետաքրքրեց ուսուցման նյութական միջավայրի ճիշտ եւ տեղին գործածությունը, աշակերտների համար ուսումնական հիանալի պայմանների ապահովումը: Այս ամենը հնարավորություն կտա ուսուցչին դասապրոցեսի ժամանակ արդյունավետ կիրառել ուսուցման նորանոր մեթոդներն ու տեխնոլոգիաները: Ուսուցման գործընթացում գլխավորը ուսուցչի եւ սովորողի համատեղ աշխատանքն է, որը ճիշտ կրթական պայմանների դեպքում հնարավոր կլինի իրականացնել: Կրթահամալիրը `իր լաբորատորիաներով, արհեստանոց-արվեստանոցներով եւ իհարկե իր ուսուցման մեդիամիջավայրով հնարավորություն է տալիս կազմակերպել եւ անցկացնել արդյունավետ, համագործակցային, հագեցած դասապրոցես: Գովելի է հատկապես հեռավար ուսուցման եւ անընդհատ ուսուցման կազմակերպումը: Կարծում եմ, այս երկուսի կազմակերպումը շատ կարեւոր եւ բարդ գործընթաց է: Միասնական եւ առանձնահատուկ կրթական համակարգ, ուսումնական հիանալի պայմանների ապահովում …. ահա թե ինչի ականատեսը եղա ընդամենը մեկ օր գտնվելով << Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիրի պատերի ներսում: